Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում արհեստական խոչընդոտները
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում է վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ արհեստական խոչընդոտները: Այդ առումով, վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործմա և հողօգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքն ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Մեր խնդիրն է, որպեսզի դաշտը կարգավորենք և բիզնեսին չթողնենք միայնակ այդ խնդիրները լուծելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



