Այն, ինչ կինը հայտնաբերեց խանութից գնած այս կահույքի մեջ, կարող էր նրան հանցագործ դրաձնել
ԼԱՅՖՃապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայից կինը գտել է 1.9 մլն իեն (մոտ 15.8 հազար դոլար)՝ պահված կահույքի մեջ։
Կինը վերջերս ձեռք էր բերել կահույքը խանութից, իսկ տուն գալով՝ դրանում գտել էր խոշոր կանխիկ գումար ու զանգել ոստիկանություն:

Իրավապահները կարծում են, թե գումարը կարող էին թողած լինել կահույքի նախկին տերերը, և այժմ որոնում են վերջիններիս:
Ճապոնիայի օրենսդրությամբ՝ կանխիկ գումար գտած մարդը պարտավոր է դա հանձնել ոստիկանությանը:
Եթե տերը չհայտնաբերվի, ապա գումարը հայտնաբերած անձը 3 ամիս անց կարող է դրան հավակնելու իրավունք ստանալ:

Գտած գումարի յուրացումը համարվում է հանցագործություն:
Թե ինչպես պետք է վարվել ինչ-որ մեկի կորցրած իրերը գտնելու դեպքում՝ Ճապոնիայում սովորեցնում են դեռ տարրական դպրոցից:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



