Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած և շուրջ մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Կողմերն ընդգծել են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



