Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատուհանին էր մոտեցել, որ ստուգի`արդյոք դեզը վառվում է. պատմում է Կոթիի վիրավորված բնակչուհին

ՎԻԴԵՈ

Հակառակորդի գնդակից ոտքի շրջանում հրազենային վնասվածք ստացած Տավուշի մարզի Կոթի համայնքի 22-ամյա բնակիչ Ռազմիկ Թումանյանն արդեն մեկ օր է` դուրս է գրվել «Մուրացան» հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ 42-ամյա Նազիկ Թումանյանը, որը նույնպես նույն օրը բեկորային վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հոսպիտալ:

«Առավոտյան 9:00-ի կամ 10:00-ի կողմերն էր,  մեր տան մեջ՝ սենյակում, հակառակորդի կրակոցից տղաս ոտքի շրջանում վիրավորվեց, հոպիտալում վիրահատեցին, հիմա հորեղբոր տուն է տեղափոխվել, դեռ չի կարողանում ոտքը գետնին դնել»,-պատմեց Նազիկ Թումանյանը:

 Սեպտեմբերի 2-ի առավոտյան տիկին Նազիկի ամուսինը՝ Հայկ Թումանյանը, անասուններին դաշտ էր տարել, առավոտյան 6:00-ի մոտ հակառակորդը սկսել է կրակել, ամուսինը մի կերպ հասցրել է անասուններին տուն բերել: Հակառակորդի կրակոցներից վառվել է Թումանյանների հարևանի խոտի դեզը, տիկին Նազիկը մոտեցել է պատուհանին, որ ստուգի՝ իրենց խոտի դեզն էլ է վառվում, թե ոչ: Մի սենյակից մյուս սենյակ անցնելիս էլ ստացել է բեկորային վնասվածքներ. «Ինձ ու տղայիս միանգամից տեղափոխեցին Նոյեմբերյանի հիվանդանոց, այնտեղից էլ այստեղ՝ հոսպիտալ»,- պատմեց Նազիկ Թումանյանը:

Տիկին Նազիկի խոսքով` Կոթիում բնակիչներն արդեն սովոր են հակառակորդի կրակոցներին. երբ կրակոցների ձայն են լսում, մտնում են իրենց նկուղները: Նազիկ Թումանյանն ու իր ընտանիքն էլ վերջին մի քանի օրերի մեծ մասը հիմնականում տան նկուղում են անցկացրել. միշտ  զգուշանում են բակում, կամ դաշտում գործ անելիս: Նազիկ Թումանյանի ընտանիքը, չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում է մնալ հայրենի գյուղում։ Նա  սիրում է Կոթին և հավատում, որ կգա մի առավոտ, երբ ինքն ու համագյուղացիները առանց զգուշանալու դուրս կգան դաշտ  աշխատելու, իսկ տան նկուղները կօգտագործեն միայն բերքը լցնելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում։ Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթիի երկու բնակիչներ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Մուրացան» հոսպիտալ:

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»