Մեդվեդևին տարհանել են «Սկոլկովո» նորարարական կենտրոնի դահլիճից
ՎԻԴԵՈՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն «Открытые инновации» համաժողովի մասնակիցների հետ ստիպված է եղել դուրս գալ «Սկոլկովո» նորարարական կենտրոնի դահլիճից, որտեղ անց է կացվում համաժողովը, հայտնում է ТАСС-ը:
Քննարկման ժամանակ հաղորդավարը կոչ է արել «անվտանգության նկատառումներով լքել դահլիճը»: Ներկաներն ուղղվել են դեպի ելք:
Հաղորդվում է, որ շենքում թեթև ծուխ է նկատվում: Գործակալության տվյալներով՝ երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, որն այժմ արդեն մարվել է:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



