Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվում թափ է առնում Սոսո Պավլիաշվիլիի դեմ արշավը

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանցի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի՝ նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է։ Մի խումբ ադրբեջանցի «մտավորականներ» և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը։ Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը, որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու։

Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին, որ երգիչը ներողություն կխնդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար, որի արդյունքում վերջինս 2004 թ-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»։ Բաքվում սպասում էին, որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև։ Սակայն Պավլիաշվիլին ներողություն չխնդրեց։ Բաքվեցի «արցախասերները», որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը։ Այս ամենին ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա՝ Բաքվի համերգի կազմակերպիչը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը։ Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել։ Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաքգլուխներին նախազգուշացրել է. «Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ և կանեմ»։ Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր՝ Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին, այլ ոչ թե նամակներ գրել իր դեմ. «Տղամարդ եք, այդքան համարձակ եք, հայրենասեր եք, վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր ընտանիքները, ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը»,- խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին։ Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին, որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ... 
Ալիևի նախկին փեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամակներ գրելու փոխարեն գործ անել։

Ադրբեջանական մամուլը ցնցված է ոչ թե Պավլիաշվիլիից, որից սպասում էին ներողություն գիտակցաբար Արցախ այցելելու համար, այլ Էմին Աղալարովից, որի խոսքերը սառը ցնցուղ էին ադրբեջանցիների համար։
Հիշեցնեմ, որ ազերի մտավորական կոչվածները Սոսոյից պահանջում են չգալ Բաքու, քանի որ նա գիտակցորեն է մեկնել Արցախ, և նույնիսկ նրա ներողությունները չեն օգնի, որ ադրբեջանցիները նրան ներեն։
Ծիծաղելի է, բայց պարզվում է, որ, ըստ ադրբեջանցի կոչվածների, կան մարդիկ, որոնք չգիտակցված են մեկնել Բաքու։ Կամ նրանց ո՞վ է ասել, որ Սոսոն նրանցից ներողություն է խնդրելու...
Հ.Գ. Ազերի «հայրենասերները» ունեն երկու տարբերակ՝ կա՛մ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա՝ Բաքվի համերգը, որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ, կա՛մ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը։
«Pavliashvili, Qarabag Bizimdir» օպերացիան ձախողվեց։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան