Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նատալիա Օրեյրո. (լուսանկարներ, տեսանյութ)

ԼԱՅՖ

Նատալիա Մարիսա Օրեյրո Իգլեսիասը (Natalia Marisa Oreiro Iglesias) ծնվել է 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, մենեջեր Կառլոս Ֆլորենսիո Օրեյրո Պոդջիոյի (Carlos Florencio Oreiro Poggio) և վարսավիր Մաբել Կրիստինա Իգլեսիաս Բուրեի ( Mabel Cristina Iglesias Bourié) ընտանիքում:

Նատալիայի նախահայրերը եղել են իսպանական Գալիսիայից, իսկ կարիերան նա ստեղծել է Արգենտինայում:

Natalia-Oreiro-Legs-by-hqwallpaper.in

Նատալիան վաղ տարիքից երազել է բեմի մասին: Ութ տարեկան հասակում նա սկսում է դերասանակամ վարպետության դասերի հաճախել, իսկ 12 տարեկանից գնում է քասթինգների և դերեր ստանում գովազդային հոլովակների համար: Երբ նա դարձավ 16 տարեկան, տեղափոխվեց հարևան Արգենտինա: Այնտեղ նա սկսեց աշխատել հեռուստատեսությունում` դառնալովհաղորդավարուհի MTV հեռուստակայանում, և առաջին դերերն է ստանում սերիալներում:

1995 թվականին նա կարևոր  դեր է ստանում «Նուրբ Աննա» հեռուստանովելում: Նրան հաջողվում է իր վրա ուշադրություն գրավել, և հրավերք է ստանում  նկարահանվելու հիթ դարձած «90-60-90 մոդելները» և «Հարուստները և հայտնիները» սերիալներում:

1998 թվականին Նատալիա Օրեյրոն ունեցավ իր դեբյուտը գեղարվեստական կինոնկարում՝ խաղալով «Արգենտինացին Նյու Յորքում» ֆիլմում: Ֆիլմի դուրս գալուց հետո սկսվեց Նատալիայի երաժշտական կարիերան. նա հանրությանը ներկայացրեց իր առաջին Natalia Oreiro ալբոմը:

Այդ ալբոմում ընդգրկված Cambio dolor անվանումով երգը դարձավ «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալի գլխավոր թեման, որի գլխավոր հերոսուհին դարձավ Նատալիա Օրեյրոն:

Սերիալը եթեր հեռարձակվեց  1998-1999 թվականներին, գնվեց ավելի քան 63 երկրների հեռուստաալիքների կողմից և համաշխարհային ճանաչում  բերեց Օրեյրոյին: Այդ դերը նաև Նատալիային երկու անվանակարգ բերեց Մարտին Ֆիերրոյի (Martín Fierro) անվան հեղինակավոր արգենտինական  մրցանակաբաշխության ժամանակ:

«Վայրի հրեշտակ»-ից հետո դերասանուհին այնքան հայտնի է դառնում Ռուսաստանում, որ 2006 թվականին նրան հրավիրում են նկարահանվել ռուսական  «Տանգոյի ռիթմով» սերիալում:

2000 թվականին Նատալիան թողարկում է իր երկրորդ Tu Veneno ալբոմը և համերգներ է տալիս Իսպանիայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում: Սկավառակը առաջադրվում է Latin Grammy մրցանակաբաշխությանը «Լավագույն կանացի փոփ ալբոմ» անվանակարգում:

2002 թվականին թողարկվում է երրորդ ալբոմը՝  Turmalina-ն: Նատալիան ինքն է գրել Alas de libertad, Mar երգերը, ինչպես նաև՝ եղել Cayendo երգի համահեղինակը: Cuesta arriba, cuesta abajo երգը դարձավ «Կաչորրա» սերիալի թեմա, որտեղ Նատալիա Օրեյրոն խաղում է գլխավոր դերը:


2003 թվականին նա շրջագայության է մեկնում Արևելյան Եվրոպայի ևԼատինական Ամերիկայի երկրներ:

Նատալիա Օրեյրոն նաև նկարահանվում է «Կլեոպատրա» ֆիլմում, որը իսպանական և արգենտինական համատեղ ստեղծագործություն էր, իսկ 2004 թվականին «Ցանկություն» սերիալում:


2006 թվականին նա  «Դու՝ իմ կյանք» հեռուստանովելում խաղում է բռնցքամարտիկ աղջկա դեր: Իր խաղընկերը, ինչպես  «Վայրի հրեշտակում»,  դառնում է հայտնի արգենտինացի դերասան Ֆակունդո Արանան (Facundo Arana): Սերիալը Մարտին Ֆիերրոյի անվան չորս մրցանակ է ստանում:

2008 թվականին Նատալիա Օրեյրոն դառնում է  «Ամանդա Օ» սերիալի աստղ, որը առաջին արգենտինական սերիալն էր՝ նկարված հատուկ համացանցի համար: Դրանից հետո դերասանուհին սկսում է նկարահանվել «Սպասումի երաժշտություն» և «Ֆրանսիա» ֆիլմերում: 2010 թվականին Նատալիա Օրեյրոն երկակի դեր է խաղում  «Միսս Տակուարեմբո» ֆիլմում:

2011 թվականին նրա մասնակցությամբ «Իմ առաջին հարսանիքը» ֆիլմը դառնում է երրորդը՝ վաճառված տոմսերի քանակով:

Նատալիա Օրեյրոյի անձնական կյանքը

Esquire ամսագիրը նրան ընդգրկել է «Ներկայիս ամենասեքսուալ կանանց» ցուցակում:
Չնայած իր հայտնիությանը՝ Նատալիան փորձում է թաքցնել իր անձնական կյանքը օտարների աչքից: 2001 թվականի դեկտեմբերի 31-ին նա գաղտնի ամուսնանում է հայտնի արգենտինական Divididos ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյո ( Ricardo Mollo) հետ, ումից նա  մոտավորապես 20 տարով փոքր է:

Ռիկարդոն առաջին ամուսնությունից երկու աղջիկ ունի, որոնց հետ Նատալիան լավ հարաբերություններ ունի: 2012 թվականի հունվարի վերջին  ամուսինները սպասում են իրենց առաջնեկի՝ որդու ծնունդին: Նատալիան իր առաջնեկին կնքում է Մերլին Ատաուալպա (Merlín Atahualpa) անունով:

Հետաքրքիր փաստեր Նատալիա Օրեյրոյի մասին 

Իր ավագ քրոջ՝ Ադրիանայի հետ Նատալիան ստեղծել է Los Oreiro հագուստի ապրանքանիշը: Իրենց ընտանեկան բիզնեսը մեծ հաջողություն ունի Արգենտինայում:

Los Oreiro

Նատալիա Օրեյորն Los Oreiro մասին. «Երբ մենք փոքր էինք, սովորում էինք կար ու ձև և մշտապես ասում էինք, որ մենք կունենանք համատեղ հագուստի ապրանքանիշ: Հետո կյանքը ինձ այլ ճանապարհով տարավ, իսկ Ադրիանան սովորեց դիզայներություն: Եվ մի անգամ ես նրան առաջարկեցի իրականացնել մեր հին երազանքը: Դա օգնեց վերականգնել մեր միջև կապը, որը սառել էր, քանի որ նա Մեքսիկայում էր ապրում»:

2005 թվականից սկսած Նատալիան բուսակեր է: Նա համարվում է Greenpeace-ի անդամ և ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում: 2011 թվականի սեպտեմբերից ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրան ճանաչում է բարի կամքի դեսպան Ռիո-դե-լա-Պլատայում: Այդպես նա դառնում է առաջին Բարի կամքի դեսպանը, ով միանգամից ներկայացնում է և Արգենտինան և Ուրուգվայը:

Նատալիա Օրեյրոն համարվում է  L’Oreal ընկերության ներկայացուցիչը Արգենտինայում:

«Վայրի Հրեշտակը» Նատալիա Օրեյրոյին  լավագույն դերասանուհու մրցանակ բերեց Իսրայելում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում: «Սպասումի երաժշտություն» ֆիլմում դերը ներկայացվեց Արգենտինական կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը: 2001 թվականին Նատալիա Օրեյրոն առաջադրվեց Latin Grammy-ին և ստացավ  մրցանակ՝ որպես լավագույն երգչուհի: Նա նաև առաջադրվեց MTV մրցանակաբաշխությանը Tu veneno երգի լավագույն տեսահոլովակի համար:

Ադրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»