ԻՊ-ի ահաբեկիչները 30 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 30 խաղաղ բնակիչների են առեւանգել ու սպանել Աֆղանստանի Գոր կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Հարձակումը կատարվել Է լեռնային տեղանքում: Ահաբեկիչները պատանդներին սպանել են այն ժամանակ, երբ նրանց փորձում Էին օգնության գալ տեղի բնակիչները:
Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ ԻՊ-ի հարձակումը վրեժ Էր աֆղան ոստիկանների կողմից ահաբեկիչների պարագլուխներից մեկի վերացման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



