Ազնավուրը Հոլիվուդում «Փառքի ծառուղի»-ում պատվո աստղ կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում կունենա իր պատվո աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 92-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



