Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լայնացվում է Մեղրու լեռնանցքով անցնող միջպետական ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջպետական ճանապարհի (Մ2)` Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում՝ ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգման համար այս ճանապարհահատվածի ընտրությունը պատահական չէ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, դրա վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր, այն ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:

Ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաև՝ ձյան և կարկուտի տեսքով։ «Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծել է Ազատ Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ հիմնանորոգումից հետո ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի»։

Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքևի մասում կառուցվում է նաև հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների և ուղևորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: «Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը, կառուցումից հետո այն կդառնա 11-12 մետր»,- մանրամասնել է Ազատ Գասպարյանը։

Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի և մուտքերի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետևում է աշխատանքների ընթացքին և որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը, նշել է, որ ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված են եղել հողով, վնասված են եղել գլխամասերը, քայքայված՝ մուտքերը, ելքերը, ամրացումները։

Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ ապահովելով ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը:

Ընկերությունն ունի նաև գործարան, որտեղ տեղի է ունենում ասֆալտի արտադրման ավտոմատացված գործընթացը: 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործարանն այսօր աշխատանքով է ապահովում 100 մարդու՝ իրականացնելով ճանապարհների հիմնանորոգում և պահպանում, քաղաքացիական և ռազմական նշանակության օբյեկտների շինարարություն, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրություն, օգտակար հանածոների մշակում:

«Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) ՍՊ ընկերությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած հաջողությունների համար այս տարվա մարտին ՀՀ կառավարության կողմից արժանացել է մրցանակի: Ազատ Գասպարյանը, ով ընկերության ղեկավարն է արդեն 19 տարի, նշել է, որ իրենց առաջնային գործն ու առաքելությունն ամառ թե ձմեռ այս ճանապարհահատվածում անվտանգ երթևեկություն ապահովելն է: «Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհի շահագործմանը, առավել ևս՝ ձմեռային պահպանության ընթացքում: Ձմեռը շատ խիստ է լինում լեռնանցքում: Պատահում է՝ օրերով բուք է լինում, ձյուն է լինում, բայց սահմանված հերթապահության շնորհիվ, հագեցված տեխնիկայի ու անհրաժեշտ չափով կուտակված աղ-ավազի շնորհիվ թույլ չենք տալիս, որ ճանապարհահատվածը թեկուզ մեկ ժամ դառնա ոչ երթևեկելի»:

Ճանշինի կողմից տեղադրված շինարարական աշխատանքների մասին զգուշացնող նշանները երկու-երեք ամսից կփոխարինվեն ճանապարհային այլ նշաններով, կավելացվեն մետաղական արգելափակոցները: Միջպետական այս ճանապարհահատվածով երթևեկող վարորդներն էլ հնարավորություն կունենան ճանապարհային փոսերը շրջանցելու փոխարեն հիանալ ճանապարհամերձ բարձունքների գեղեցկությամբ:

 

Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ