«Իրատես». Ռազմական ոստիկանությունում վարչապետի հրահանգը «շուռ են տվել» ու մի շնչով «հնձել» շատերին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։
Ստացվում է, ով մարդ ունի, պետք է մնա ու աշխատի, իսկ ով «անտեր» է, պետք է հեռացվի։ Այստեղ են ասել՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մնում է հասկանալ, թե «կտրուկ կրճատում» ասվածի իմաստը ռազմական ոստիկանությունում ինչու են «շուռ տվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



