Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախպրես»-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արցախպրես» լրատվական գործակալության և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթի միջև երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Ստեփանակերտում, լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արցախյան նիստի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Հուշագրի համաձայն՝ «Արցախպրես» լրատվական գործակալությունը և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթը այսուհետ կունենան սերտ համագործակցություն: Մասնավորապես, կիրականացվեն տեղեկատվության փոխանակման, լրագրողների փոխայցելությունների կազմակերպման, և համատեղ նախագծերի իրականացման աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանը:

Հուշագրի ստորագրման ժամանակ ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված այս կարևոր իրադարձությունը իր ներկայությամբ պատվել է նաև հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ի դեպ, անկախության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվում:

Համագործակցության ստեղծման սկիզբը դրվել է դեռևս սեպտեմբերին, երբ գործընկերների հրավերով «Ալիք» օրաթերթի 85-ամյակի գլխավոր տոնակատարությանը Թեհրանում մասնակցել է նաև «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը:

«Ալիք»-ը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում` սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից` երկօրյա, իսկ 1941 թ.-ից` որպես օրաթերթ. այն 1965 թ.-ից լույս է տեսնում 8 էջով։ Թերթը հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. Հունվարին` Իրանի հեղափոխության հաղթանակի նախօրյակին, մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին, շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ դատի հետապնդումը։ Են որ ամենագլխավորն է, իրականացնում է հայ ժողովրդի բովանդակ շ ահերի պաշտպանությունը և իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը։ Ունի իր սեփական տպարանը և խմբագրատան շենքը։ Հրատարակում է նաև իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերեն ու պարսկերեն գրքեր և տպագրական այլազան պատվերներ։ Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդեսներին։ Ներկայումս տպագրվում է 4350 տպաքանակով և ունի բաժանորդներ թե Իրանի հայահոծ քաղաքներում և թե սփյուռքի զանազան գաղթօջախներում։ 2001 թ. հունվարի 23-ից «Ալիք»-ը տեղադրվում է նաև համացանցի վրա։ 2004 թ.-ի մարտից օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքյանը։

 

Ազգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը