Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում. Սոս Սարգսյանն այսօր 87 տարեկան կդառնար

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր սիրված եւ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում նկարահանված մեծանուն դերասանն այսօր 87 տարեկան կդառնար: Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը շարունակում է սիրել նաեւ նոր սերունդը, իսկ ապագա դերասանների համար նրա  յուրաքանչյուր խաղն արդեն մեծ դպրոց է:

Վաստակավոր դերասանի մասին հիշողություններով Life.panorama.am-ի հետ կիսվել է դերասանուհի Նելլի Խերանյանը, ով 17 տարեկանում «Ճերմակ անուրջներ» ֆիլմում նկարահանվեց Սոս Սարգսյանի հետ ու այդուհետ մեծանուն դերասանի համար մնաց որպես սիրելի «Լիլո»:

«Սոս Արտաշեսովիչին վաղուց գիտեմ, միասին աշխատել ենք ինչպես թատրոնում, այնպես եւ ֆիլմերում, միասին էլ համարվում ենք Համազգային թատրոնի հիմնադիրներից: Ես ու իմ ընտանիքը բեղմնավոր տարիներ ենք ունեցել նրա հետ: Այսօր մեծ ցավ եմ ապրում, որ առիթ չունեմ նրան շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, հաճախ եմ հիշում հայտնի խոսքը` «Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում»»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Սոս Սարսգյանն իր անմոռանալի հետքն է թողել հայ թատրոնում ու դա ջնջել հնարավոր չէ: Նա գնաց ու իրենից հետո հրաշք մի թատրոն թողեց, որը կարծում եմ` պիտի կարողանա բարձր ու լուսավոր պահել վաստակավոր դերասանի անունը: Սոս Սարգսյանին մոռանալ հնարավոր չէ, նա գույն ու տեսակ ուներ, երիտասարդների նկատմամբ մոտեցում ուներ, նրանց սիրելու ու իրեն մոտ թողնելու կարողություն ուներ: Նրա` երիտասարդների նկատմամբ թուլության մասին շատերը գիտեն, շատ ջերմ կարող էր լինել, բայց եւ երբեմն նկատողություններ էր անում, նույնսիկ վիրավորում, իսկ շատ չանցած ինքն էլ շտկում էր այդ ամենը: Այսօր ես, որպես կրտսեր ընկեր ու կոլեգա, որպես մեկն, ով շատ ջերմ էր վերաբերվում նրան, ընդամենը կարող եմ ասել, որ հիմա նրա կյանքը հավերժական է, նա մահ չունի, նրան ամեն անգամ հիշելիս հոգումս յուրահատուկ ջերմություն եմ զգում: Ես նրա համար մնացի սիրված Լիլոն, նա միակ մադն էր, ով «Ճերմակ անուրջներ» ֆիլմից հետո ինձ մինչեւ վերջ Լիլո էր ասում. Ի դեպ` այդ ֆիլմում ես առաջին քայլերս էի անում, քանի որ առաջին կուրսի ուսանողուհի էի, իսկ Սոս Սարգսյանի ջերմ ու սրտացավ ընդունելությունը ես երբեք չեմ մոռանա: Չգիտեմ` հեռացած մարդկանց ծննդյան օրերը կարելի է շնորհավորել, թե ոչ, բայց կարծում եմ` արտիստին կարելի է. ուրեմն թող շնորհավոր լինի մեր շատ սիրելի Սոս Սարգսյանի ծննդյան օրը»:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` Եռաբլուրում