Անդրբայկալում կորած Robinson R44 ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնդրբայկալում Robinson R44 ուղղաթիռի կործանման հետեւանքով օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Անդրբայկալյան երկրամասի նահանգապետի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Միրկուտովան:
«Ոչ ոք չի փրկվել»,- ասել Է նա:
Անդրբայկալյան երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ անվտանգության դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ «Ուրյումկան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Robinson ուղղաթիռը հոկտեեմբերի 22-ի երեկոյան Զոլոտոռեչենսկ բնակավայրից մեկնել Էր 30 կմ հեռավորության վրա գտնվող Ձալայ Կադայ քաղաքատիպ ավան:
Ուղղաթիռում եղել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Ավելի ուշ պարզվել Է, որ օդանավում գտնվում Էին Չիտայի «Դարխան» ընըկերության ղեկավարն ու գլխավոր ինժեները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



