Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ Է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությամբ նա հոկտեմբերի 23-ին հանդես Է եկել ARD հեռուստաալիքի եթերում:
Շտայնմայերի կարծիքով՝ Եվրամիության կողմից սահմանափակիչ միջոցներ կիրառելու սպառնալիքը կարող Է բացասաբար ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի վրա:
Նախարարը նշվել Է, որ պատժամիջոցները չեն օգնի կանխել հումանիտար ճգնաժամը, ինչը շտապ միջոցներ Է պահանջում:
«Նույնիսկ ընդհակառակը, դրանք կարող են փակել բանակցությունների հնարավորության պատուհանը, որոնք մեզ անհրաժեշտ են»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



