Սիրիական բանակը հարձակման է անցել Հալեպի հարավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները գրոհ են սկսել Հալեպի հարավում ռազմավարական բարձունքները գրավելուց հետո:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, սիրիացի զինվորականներն ու «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման զինյալները ամրապնդվել են բարձունքում, որտեղ տեղակայված է Հակաօդային պաշտպանության զորամասը և աշտարակը:
Կառավարական զորքերը` ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հարձակման են անցել և շարժվում են բնակելի թաղամասի մոտակայքով:
Ահաբեկիչները դաժան դիմակայություն են ցուցաբերում: Բանակի և աշխարհազորայինների դիրքերը ականանետային ռմբահարման են ենթարկվում:
Հարձակման առաջին րոպեներին սիրիացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ծայրահեղականներին պատկանող 3 տանկ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



