Թուրքական հրետանին մասնակցում է Մոսուլի ազատագրման գործողությանը. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական հրետանին մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը: Այդ մասին հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի ռազմական աղբյուրներին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «թուրքական բանակի հրետանին մասնակցում է Մոսուլի համար մարտերին»:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի համար անհրաժեշտություն չկա ակտիվ մասնակցություն ունենալ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլին:
Ավելի քան երկու տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ուժերի ընդհանուր քանակը հասնում է մոտ 60 հազարի:



