Իրաքում արգելել են ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի խորհրդարանն ալկոհոլի արտադրության, վաճառքի եւ արտահանման արգելք է սահմանել: Արգելքի կողմնակիցները հայտարարել են, որ դա համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որն արգելում է իսլամի կանոններին հակասող ցանկացած օրենքի ընդունում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսկ օրենքի քննադատները նշում են, որ այն խախտում է հավատքի ազատության եւ փոքրամասնությունների իրավունքը, օրինակ՝ քրիստոնյաների: Նրանք արդեն խոստացել են դատարան դիմել:
Հաղորդվում է, որ արգելքը վերջին պահին ավելացրել են տեղական կառավարման մասին օրինագծում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



