«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԱԺ-ում մրցակցություն է սկսվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը:
Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց.«Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:
ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են:
Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



