Ուշադիր երկրպագուն, իր կուռքի մարմնին նկատելով ՍԱ, փրկեց նրան մահից…
ԼԱՅՖEntertrain.1in.am-ը գրում է.
Այս տարի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ավստրալացի լողորդ Մակ Հորթոնը ոսկե մեդալ վաստակեց 400 մետրանոց տարածությունը ազատ ոճի մեջ հաղթահարելով:
Սոցցանցերից մեկի իր էջում Մակը տեղադրեց լուսանկար, որտեղ երևում էր խալը հեռացնելուց հետո երևացող վիրակապը:

Լուսանկարին կից գրառման մեջ մարզիկը պատմել է, որ իր կյանքը բառացիորեն փրկել է ուշադիր երկրպագուն:

Պարզվում է, որ Ավստրալիայի օլիմպիական կոմիտեի էլ. փոստին նամակ էր եկել, որտեղ երկրպագուն խնդրել էր ստուգել Մակի կրծքի խալը:

Լուսանկարներում նա նկատել էր, որ Հորթոնի խալերից մեկը մգացել է ու փոխել ձևը:
Հետազոտությունից հետո պարզվել էր, որ մարզիկն իսկապես մելանոմա է ունեցել, որը ժամանակին հեռացվել է:

Ներկայում մարզիկը լավ է և մոտ ապագայում նորից կսկսի մարզումները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



