Աշոտյանը հրապարակեց խոստացած լուսանկարը (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վերջին զանգի արարողության ժամանակ իր բջջային հեռախոսով արված լուսանկարները, որոնք այսօր՝ հունիսի 9-ին, խոստացել էր ուղարկել դիմորդին:
«Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել։ Խնդրեց ինձ ուղարկել լուսանկարները։ Ես էլ, դե, հորդորեցի իրեն քննության դրական արդյունքի դեպքում գրել ինձ և ստանալ այդ օրվա լուսանկարները։ Ահա կատարում եմ խոստումս, քանզի Նարինեն 18.75 է ստացել ֆիզիկայի քննությունից»,- այս մասին գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում ։
Նշենք, որ այսօր ֆիզիկայի քննության ժամանակ դիմորդը նախարարից խնդրեց Վերջին զանգի արարողության ժամանակ նախարարի բջջային հեռախոսով արված իրենց լուսանկարը։ Աշոտյանը խոստացավ ֆեյսբուքյան անձական նամակով դրանք ուղարկել, եթե դիմորդը լավ հանձնի քննությունը։
(1).jpg)
.jpg)



