Ինչպես ճիշտ օգտագործել ստվերաներկը. խորհուրդներ
ԼԱՅՖՍտվերաներկը լիակատար շպարի անբաժանելի մասնիկն է, քանի որ վերջինիս առկայությունը և ճիշտ կիրառությունը վճռորոշ դերակատարում ունեն կնոջ դիմագծերին համապատասխան շպար ունենալու համար:
Ներկայացնում ենք ստվերաներկը ճիշտ օգտագործելու կանոնները.
-Երբեք մի համապատասխանեցրեք ստվերաներկի գույնը ձեր աչքերի գույնի հետ. աչքերն ընդգծելու համար գույների հակադրություն է հարկավոր
-Ստվերաներկերն օգտագործելիս մի մոռացեք խառնել գույները, քանի որ գույների ընդգծված տարանջատումը երբեք չի կարող աչքին հաճելի լինել
-Աչքի ստորին հատվածում չափից շատ ստվերաներկ մի քսեք. սահմանափակվեք միայն թարթիչների ստորին հատվածում թույլ ստվերաներկ օգտագործելով
-Ստվերաներկ օգտագործելուց անմիջապես առաջ անպայման մաշկը հարթեցնող կոսմետիկ միջոց օգտագործեք նոր միայն ստվերաներկ քսեք, քանի որ հակառակ դեպքում ստվերաներկը շատ շուտ կտարածվի աչքերի ողջ մակերեսով և կփչացնի ձեր շպարը
-Ստվերաներկ օգտագործելիս անպայման թարթիչների սևաներկ ևս օգտագործեք, որպեսզի ձեր շպարը կատարյալ լինի:



