Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից հազվադեպ հիվանդանում
ԼԱՅՖԴարեր շարունակ արդիական է եղել այն կարծրատիպը, որ կանայք տղամարդկանցից ավելի դիմացկուն են և հեշտությամբ են հաղթահարում ցանկացած հիվանդություն: Վերջերս գիտնականներին հաջողվել է պարզել այս կարծրատիպի ետևում թաքնված ճշմարտությունը:
Բանն այն է, որ կանանց դիմադրողական համակարգն ուժգնությամբ է արձագանքում գրիպի պատվաստանյութին, քան տղամարդկանց դիմադրողական համակարգը, քանի որ կանանց օրգանիզմն ավելի մեծ քանակությամբ հակամարմիններ և բարձր քանակությամբ բորբոքային սիտոկին (cytokine) սպիտակուց է արտադրում, քան տղամարդկանցը:
Գիտնականները նաև հայտնաբերել են մի շարք գեներ, որոնք ղեկավարվում են տեստոստերոն հորմոնի կողմից. որքան մեծ է տեստոստերոնի քանակը, այնքան թույլ է դիմադրողական համակարգի աշխատանքը: Կանայք իրենց ուժեղ դիմադրողական համակարգի շնորհիվ առավելագույնս են պաշտպանված ինֆեկցիոն, մանրէաբանական, սնկային և այլ տեսակի վարակներից:



