Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գնել Ուլիխանյան. «Հիմա գիտեմ՝ ինչ է երջանկությունը»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասան Գնել Ուլիխանյանն այս տարի ամուսնացավ։ Ընտրյալը՝ Աննան, շատ է փոխել դերասանին։ Սա խոստովանում է նաև Գնելը։ BlogNews-ի ֆոտոշարքում Գնելն ու Աննան իրար են նկարել։ Մեր ընթերցողներին առաջարկում ենք տեսնել զույգին՝ իրենց աչքերով։ Նրանց սիրո պատմությունը սկսվել է Գնելի հարազատ թատրոնից՝ Սունդուկյանից, որտեղից էլ սկսել ենք նկարահանումները։) Դե իսկ անկեղծ զրույցի ընթացքում զույգը պատմել է ընտանեկան կյանքի ու երջանկության իրենց բանաձևի մասին։

- Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց ձեր հարաբերություններում։

Գնել - Վստահության խնդիր երբեք չենք ունեցել, բայց ամուսնությունից հետո սկսել ենք ավելի շատ վստահել իրար։ Հիմա ուրիշ վստահություն է՝ մեկ ենք դառնում։ Սկսում եք ընդհանուր մտածել, մի գաղափարի շուրջ։ Ընդհանրություններն էլ են շատանում։ Մի տանիք կիսելը նաև պատասխանատվություն է։

Աննա - Գլոբալ ամեն ինչ փոխվում է, տուն ես փոխում, ընտանիք, բայց ես ընտանիք փոխելու հետ կապված գրեթե չեմ զգում դժվարություն։ Երևի Գնելից է։ Ես հիմա էլ եմ անում այն, ինչ առաջ սիրում էի անել։ Չկան բաներ, որ Գնելն արգելի։ Նաև մենք ամեն բան միասին ենք անում, շատ հետաքրքիր ենք անցկացնում ժամանակը։

Գնել - Իրար հետ ավելի հետաքրքիր է։ Ամեն օր ընկերդ հետդ է լինում։

Աննա – Այն ժամանակ էլ էինք ամեն ինչ իրար հետ անում, սակայն հիմա գրեթե չենք բաժանվում։

   

- Գնել, ինձ մոտ տպավորություն է, որ Աննան շատ է փոխել քեզ, ավելի շփվող ու ազատ ես դարձել։

Գնել  – Հա, երևի սերն է փոխել ինձ։ Գուցե նույնիսկ մռայլություն կար, որն Աննան փոխեց։ Դա հատուկ չէր, ուղղակի Աննայի աուրայից էր։ Ինչ-որ պահի սկսում ես ընդօրինակել սիրելիիդ դրական հատկանիշները։  Ինքն էլ ինձանից է շատ գծեր վերցրել, օրինակ, թատերասեր է դարձել:) Առհասարակ, շատ ենք նմանվել իրար։

- Աննա, խոստովանիր, աղջկական հատուկ մարտավարությո՞ւն ես օգտագործել։)

Աննա – Չէ, մեզ մոտ նման բաներ չկան։ Եթե ես ինչ-որ բան ուզում եմ ասել, միանգամից ասում եմ։ Ես նկատում եմ փոփոխությունը, սակայն իրեն փոխելու նպատակ չեմ ունեցել։ Գնելը չի սիրում ցույց տալ իր զգացմունքները, սակայն իր ներսում շատ զգացունքներ կան, բոլորին սիրում է։ Ես հակառակը՝ շատ եմ ցույց տալիս իմ զգացմունքը, ու ինքը նմանվել է ինձ։

Գնել, Երևանում միայնակ ապրելուց հետո բա՞րդ էր սահմանափակել ազատությունը, ամուսնացածի կարգավիճակ ընդունել։

Գնել – Աննան էլ է էությամբ ազատ։ Մենք կոմպլեքս չունենք։ Դա նրանից է, որ Աննան էլ է պոզիտիվ։ Մենք կարողանում ենք համատեղ հետաքրքրություններ գտնել։ Ամուսնությունից հետո ոչինչ չի փոխվել։ Ինչ-որ բաներ մնացել են անցյալում, բայց դրանք պատանեկան խենթություններ են եղել։

 

 

- Աննա, Գնելի հետ կյանքդ կապելով՝ ակամայից հայտնվեցիր հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչև քո հայտնվելը Գնելը նույնիսկ ինտերվյուներ չէր տալիս։ Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում։

Աննա - Ինձ համար դժվար չէր։ Կարծես այդպես էլ պետք է լիներ։ Ինձ միշտ ասում էին՝ դու գտար քոնը։ Սկզբում շատ էին հարցնում՝ բայց դերասանի հե՞տ ես ուզում կապել կյանքդ, բայց հենց մեզ միասին տեսնում են, ասում են՝ գտել եք իրար։ Իհարկե, հայտնի մարդու հետ պատասխանատվությունը մեծ է։  

Գնել - Ժամանակի ընթացքում ենք հասել այս փուլին։ Երևի մեր հարաբերություններում մութ կետ չկա, դրա համար ավելի հեշտ է։

- Շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին կարծրատիպային մոտեցում կա, որ ավելի ազատ կյանքով են ապրում։ Գնելի հետ ամուսնությունից առաջ մտավախություններ ունեցե՞լ ես։

Աննա - Հետաքրքիր է, բայց երբեք։ Նույնիսկ սկզբնական փուլում իրեն գրեթե չէի ճանաչում։ Երբ ինձ ասում էին՝ դերասաններն ամուսնանում-բաժանվում են, հուսալի չեն, միշտ պաշտպանում էի Գնելին։

Գնել - Ես իմ տեսակով էդպիսին չեմ։ Իմ սերունդը փողոցում է դաստիարակվել, ես գլամուրային-շոուբիզնեսային կյանքով չեմ ապրում։ Ես ընտանիքի մարդ եմ։

- Խանդն ի՞նչ տեղ ունի ձեր հարաբերություններում։

Գնել - Մենք երբեք վստահության խնդիր չենք ունեցել։ Երբ ինձ հարցնում են՝ խանդո՞տ ես՝ ասում եմ՝ ինչո՞ւ խանդեմ, մենք մի մարդ ենք։

Աննա - Գնելի ընկերներն ասում են՝ ինքը շատ խանդոտ է։ Ես ասում եմ, որ նման բան չկա, զարմանում են։ Մենք իրար շատ ենք վստահում։

- Որո՞նք են Ձեր տարբերությունները։

Աննա - Մեր հարաբերություններն այնքան սահուն են գնում, որ չեմ զգում տարբերություններ։ Գնելը շատ հարմարվող է։ Եթե իրեն հուշես, որ ինչ-որ բան ճիշտ չի անում, անմիջապես կփոխվի։ Երբեք չի նեղանա։ Մենք  տարբեր ենք աշխատանքի բնագավառով, միջավայրով ու նախասիրություններով, բայց երբեք դժվարություն չենք ունենում։

- Գնել, իսկ Աննան հարմարվո՞ղ է։

Գնել - Շատ։ Առաջինն իմ հարմարությանն է նայում, հետո՝ իր։ Երբեք իրար զիջելու խնդիր չունենք։ Մենք անընդհատ իրար մասին ենք մտածում։ Ինձ համար դա շատ կարևոր է, բա կինդ է, քո ամենահարազատ մարդը, պիտի զիջես։ Նա էլ իմ համար է այդպես մտածում։ Առաջին հերթին իմ տեսանկյունից է նայում հարցին։ Երևի է դա է մեր երջանկության հիմքը։

- Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ։

Աննա - Չեմ հիշում։ Ինչ-որ փոքր բաների համար կարող ենք վիճել, բայց ավելի շատ կատակով։ Օրինակ, ես ուշանում եմ, Գնելը չի սիրում ուշանալ, կարող է դրա համար նեղանա։ Մեր վեճը մի վայրկյան է տևում։

Գնել - Աննան շատ լավ մտածողություն ունի, իմ ընկերն ու ամենամեծ խորհրդատուն է։ Եթե մի հարցող նեղված լինեմ, միանգամից սատարում է։

Ինձ համար շատ կարևոր է նաև, որ մարդիկ ընդհանուր հումոր ունենան։ Ես ու Աննան այդ առումով էլ ենք իրար լավ հասկանում։ Մի անգամ քայլում էինք, պրոֆեսորի տեսքով անծանոթ պապիկի հանդիպեցինք, առանց իրար հետ պայմանավորվելու երկուսս էլ նույն պահին բարևեցինք այդ անծանոթին։ Ուրիշների համար դա գուցե փոքրիկ մի բան լինի, բայց մենք իրար զգում ենք։

- Ամուսնությունից հետո առանձին ապրելը ձեր մտածված որոշու՞մն  էր, թե՞ հանգամանքների բերումով այդպես ստացվեց։

Գնել - Ավելի շատ հանգամանքների բերումով ստացվեց։ Մերոնք Երևանում չեն ապրում։ Ես լոռեցի եմ։ Առաջ մայրս ավելի հաճախ էր այստեղ լինում, որ օգներ ինձ։ Հիմա Աննան կա, մաման ավելի շատ գյուղում է լինում։ Մենք իմ ընտանիքի հետ էլ ենք շատ կապված, Աննայի ընտանիքի հետ էլ։ Կարծես մի մեծ ընտանիք դարձած լինենք, բայց նաև կարևոր է առանձին ապրելը։ Կենցաղը հաղթահարելուց սկսած՝ պետք է ինքնուրույն լինենք։ Մենք սովոր ենք, որ հայկական ընտանիքներում ծնողներն են կառավարում։ Մենք ընդունում ենք մեր ծնողների խորհուրդները, սակայն ինքնուրույն ենք դնում մեր ընտանիքի հիմքը, որպեսզի երբ արդեն երեխաներ ունենանք, կարողանանք կառավարել ընտանիքը։

 

- Երեխա ունենալու մասին հիմա մտածո՞ւմ եք։

Գնել - Երբեմն շատ եմ ուզում երեխա ունենալ։ Հաստատ չենք տրտնջա, որ երեխան կսահմանափակի մեր ազատությունը։ Մենք ոչինչ չենք պլանավորում, թող ամեն ինչ Աստծո կամքով լինի։ Մտածում ենք՝ Նոր տարուն արտերկիր գնանք, հետո մտածենք երեխայի մասին։

Աննա - Կարծում եմ՝ մենք երեխայի հետ էլ ակտիվ կյանքով կապրենք, դա մարդու տեսակից է։

- Սեռի հարցում նախընտրություն ունե՞ք։

Աննա - Ես աղջիկ եմ սիրում, բայց մեծ տարբերություն չկա։

Գնել - Կատեգորիկ չէ։ Ես աղջիկ եմ սիրում, բայց ուզում եմ տղա ունենալ։ Երևի բազմազավակ ընտանիք դառնանք։) Ես մտածում եմ, որ պետք է 3 տղա ունենանք ու մի աղջիկ։

- Երջանի՞կ եք։

Գնել - Հիմա հասկանում եմ, որ երջանկությունը միանշանակ սա է։ Հիմա նույնիսկ չեմ պատկերացնում կյանքս առանց Աննայի։ Նույնիսկ մի օրով չեմ ուզում՝ գնա իրենց տուն։ Հիմա երջանիկ ենք, գուցե երեխա ունենանք, ասեմ՝ չէ, սա էր իսկական երջանկությունը, բայց հիմա ինձ երջանիկ եմ զգում։

Աննա - Ամեն փուլում գտնում ես երջանկություն։ Ընկերություն անելու ժամանակ մտածում էի՝ սրանից այն կողմ ինչ երջանկություն պիտի լինի, ամուսնությունից հետո հասկացա, որ ավելի երջանիկ եմ։ Երեխա ունենալուց հետո երևի ավելի երջանիկ կլինեմ։ Ամենակարևորն այն է, որ տվյալ փուլում երջանկության գագաթին ես։

- Ընտանեկան ժամանցն ինչպե՞ս եք կազմակերպում։

Գնել - Ես ակտիվ եմ դարձել։ Միշտ մի բան կազմակերպում ենք։ Ներկայացումների ենք գնում, կինոթատրոն, ռակ ուտելու, ընկերների հետ հանդիպման։ Միասին լավ է։)

Աննա - Ես էլ ակտիվ էի, այդպիսին էլ մնացել եմ։ Շատերն ասում են՝ զարմանում ենք, որ ամուսնությունից հետո էլ չես փոխվել։ Մեզ մոտ սովոր են, որ ամուսնությունից հետո աղջիկները փոխվում են, բայց ես մնացել եմ այնպիսին, ինչպիսին կայի։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ