Կանադայի վարչապետը «տուժել» է խոստումների չկատարման հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի վարչապետը «տուժել» է խոստումների չկատարման հետևանքով։ Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Հեմիլթոն քաղաք այցի ժամանակ մի կին նրա ուղղությամբ դդմի սերմեր է նետել։ Այս մասին հայտնում է Advocate Daily-ն։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետը դուրս էր գալիս քաղաքային խորհրդից։ Այդ պահին մի կին, լրագրողներին մի կողմ հրելով, սերմեր է նետել վարչապետի ուղղությամբ և բղավել. «Կատարի՛ր խոստումներդ»։
Թիկնապահները հեռացրել են կնոջը, վարչապետը նստել է մեքենան ու հեռացել։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը Ուտե Շմիդ-Ջոնսն է, ով վերջին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր Կանադայի Կանաչների կուսակցությունից։
Դդմի սերմերի վրա ֆլոմաստերով սրտիկներ են նկարված եղել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



