Իրաքյան բանակը Մոսուլում ոչնչացրել է ավելի քան 450 ահաբեկիչների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան բանակը Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու գործողությունները սկսելուց հինգ օրում 53 գյուղ է ազատագրել Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներից: Այս մասին հայտնում է Shafak News գործակալությունը:
Հոկտեմբերի 17-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր Մոսուլ քաղաքն ահաբեկիչների ազատագրելու գործողությունների սկսման մասին: Իրաքի ռազմական և ոստիկանական ուժերը, ինչպես նաև քրդական միավորումներն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ սկսել էին Մոսուլի ազատագրման գործողություններ:
Ըստ գործակալության տվյալների՝ իրաքյան բանակը ոչնչացրել է 473 ահաբեկիչների:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



