Թրամփը խոստացել է ցնցել աշխարհը՝ հաղթելով Brexit Plus ոճով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր կողմնակիցներին Brexit Plus՝ հաղթանակ ԱՄՆ ընտրություններում՝ չնայած բոլոր կանխատեսումներին։
«Մենք կհաղթենք։ Մենք կցնցենք աշխարհը։ Դա կլինի Brexit Plus»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում կողմնակիցների առջև։ Նա հավելել է, որ հաղթանակի համար իր ընտրողները պետք է «դուրս գան և քվեարկեն»։
Քաղաքական գործիչը համեմատել է իրավիճակը հունիսին ԵՄ կազմից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում անցկացված քվեարկության հետ։ Այդ ժամանակ սոցհարցումները ցույց էին տվել դուրս գալու հակառակորդների գերակշռություն, սակայն արդյունքում հաղթել են դրա կողմնակիցները։
Ներկայում, ըստ տարբեր սոցհարցումների, Թրամփը Քլինթոնին զիջում է միջինը 4-6 տոկոսով։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։



