Երկրաշարժ Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արեւելք. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արեւելք:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.94 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.95 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Բաշգյուղում ՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում եւ Արփենիում ՝ 3 բալ ուժգնությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



