Եվրոպացիները Ստրասբուրգում հայկական կոնյակի և քաղցրավենիքների համտեսի են մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտրասբուրգում հայկական կոնյակի և քաղցրավենիքների համտես է կազմակերպվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան գրառումից, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում կայացած ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանից հետո Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է համտես-հյուրասիրություն։
Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսել հայկական կոնյակ, Հայաստանի տարբեր շրջանների ավանդական քաղցրավենիքները:
Միջոցառումը, որ կազմակերպվել է հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և Եվրամիության շուկայում առաջմղման նպատակով, լայն արձագանք է գտել նստաշրջանի մասնակիցների շրջանակում: Այն իրականացվել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝ արտահանման խթանմանն ուղղված Կառավարության ծրագրով:



