Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղևորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին ժամը 04.30-ին Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի տուժած ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից:



