Իրաքում կրակել են պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալյ Օբեյդիի ավտոշարասյան վրա կրակել են Բաղդադից հյուսիս հատվածում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Բայջի ու Տիկրիտ քաղաքները կապող մայրուղու վրա: Միջադեպի հետեւանքով վիրավորում է ստացել գերատեսչության ղեկավարի պահակներից մեկը, բայց նախարարն ինքը չի տուժել:
Նախարարը մտադիր էր ստուգայց կատարել Սալահ- էդ -Դին նահանգում տեղակայված կառավարական զորքերի ստորաբաժանումներ, որոնք դիմակայում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



