Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիլի Կարապետյանը սիրային եռանկյունում և ռինգում հայտնվելու մասին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Ռուսաստանում բնակվող Լիլի Կարապետյանը հաճախակի է իր հանգիստն անցկացնում Երևանում: Այս տարի ևս բացառություն չէր: Բայց նրա հանգիստն ուղեկցվեց մի շարք գործնական առաջարկներով: Դերասանուհին նախ նկարահանվեց Գոռ Հակոբյանի  «Նա է» տեսահոլովակում, ապա «Ֆուլ հաուս» սիթքոմում, իսկ վերջերս Լիլիին տեսնում ենք ռինգում՝ Արամ MP3-ի տեսահոլովակում:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին պատմեց «Ֆուլ հաուս»-ում իր նոր դերի և նախասիրությունների մասին:

«Երևան եմ վերադարձել ամռանը՝ հանգստանալու նպատակով: Ամեն դեպքում, աշխատանքի անցնելու  ծրագրեր չունեի, իսկ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ միշտ էլ եղել են, երբ Երևանում եմ եղել: Այս անգամ ծրագրել էի, որ սեպտեմբերին կրկին կմեկնեմ Մոսկվա, ի զարմանս ինձ, այս ընթացքում այնքան տարբեր առաջարկներ ստացա, որ վերանայեցի իմ որոշումը Մոսկվա գնալու և հետաձգեցի: Առաջարկները սկսվեցին Գոռ Հակոբյանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, որը ստացել է Individuum casting-ի կողմից, իսկ «Ֆուլ հաուս»-ում նկարվելու առաջարկը ստացել եմ Արմեն Պետրոսյանի կողմից: Կարծում եմ Գոռի տեսահոլովակից հետո է նա ինձ նկատել և կանչել է քասթինգի»,- պատմեց Լիլին:

Դերասանուհին սիթքոմում մարմնավորում է Լիլիթի կերպարը, որն ինչ-որ չափով նմանեցնում է իրեն:

«Կարծում եմ հեռուստադիտողին կհետաքրքրի կերպարս, քանի որ նա բավականին փոփոխություն է մտցնում գլխավոր հերոսների կյանքում: Լիլիթը, որը Ֆելոյի կուրսից է եղել,  Ֆրանսիայում ոճաբանություն սովորելուց հետո վերադառնում է Երևան: Երկարատև դադարից հետո նա և Ֆելոն նորից հանդիպում են և որոշում են միասին ինչ-որ նոր գործ սկսել և բացում են ատելիեի, բայց գործնական հարաբերություները ժամանակի ընթացում փոխվում է անձնականի, քանի որ նրանք շատ ջերմ են միմյանց նկատմամբ: Բնականաբար, դա դառնում է խանդի առիթ Տաթևի կողմից, որը սիրահարված է Ֆելոյին: Եվ դա առաջացնում է բավականին ինտրիգներ: Եվ Լիլիթը, և Տաթևը չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրելի տղամարդուց: Կարծես սիրային եռանկյուն է ստացվում: Հետաքրքիրն այն է, որ «Ֆուլ հաուս»-ում իմ մարմնավորած դերը ինձ շատ նման է: Անգամ մեր անուներն են նույնը՝ Լիլիթ: Ինչպես կերպարս, այնպես էլ ես որոշ ժամանակ ապրել և սովորել եմ Ֆրանսիայում»,- ասաց Լիլին:

Հարցին՝ Ձեր կյանքում եղե՞լ է սիրային եռանկյուն, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, «Ֆուլ հաուս»-ի սցենարի նման ինտրիգների մեջ չեմ հայտնվել, սակայն եղել է, որ իմ ընտրած տղամարդուն մեկ այլ աղջիկ էլ է սիրել: Բայց նմանատիպ պայքարի չեմ առնչվել»:

Բավականին երկարատև դադարից հետո Լիլիին կրկին հեռուստաէկրան է վերադառնում:

«Ինձ համար մի փոքր դժվար էր երկարատև դադարից հետո կրկին վերադառնալ հեռուստաէկրան, չնայած որ տեսահոլովակներում նկարվել եմ, բայց դեր կերտել խոսքով չեմ ունեցել: 6 տարի առաջ ինձ համար դա շատ հեշտ էր տրվում, քան հիմա: Կարծում եմ հիմա ավելի պատասխանատվությամբ եմ վերաբերվում դերիս: Նկարահանման առաջին օրերին բավականին լարված եմ եղել, բայց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ հիմա այդ լարվածությունն անցել է»,- նշեց Լիլին:

Լիլին այս ընթացքում ճանապարհորդել է. ապրել է Փարիզում, Մոսկվայում, Երևանում:

«Մոսկվայում փորձել եմ աշխատանք փնտրել, բայց ոչինչ չկարողացա գտնել, որովհետև ես ամեն դեպքում ստեղծագործող մարդ եմ և ինձ չեմ պատկերացնում օֆիսային աշխատանքում: Շատ եմ սիրում ճանապարհորդել: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա: Եթե երկու ամսվա ընթացքում մի տեղ չեմ գնում, ուրեմն սկսում եմ անհարմարավետություն զգալ»,- հավելեց Լիլին:

Դերասանուհին նաև պատմեց Արամ MP3-ի տեսահոլովակում նկարվելու մասին:

«Ես ու Արամը նույն մարզասրահում ենք մարզվում և նա մեր մարզիչից հետաքրքրվել էր, թե ով է ձեզ մոտ ամենասպորտային աղջիկը, որը նաև կհամապատասխանի տեսահոլովակի հերոսուհուն: Այսինքն` բացի արտաքնապես բարետես լինելուց, պետք է նա լիներ ֆիզիկապես պատրաստված, որովհետև տեսահոլովակի իմաստ այն է, որ աղջիկը սպորտսմենուհի է, իսկ տղան ոչ: Մարզիչը խորհուրդ էր տվել ինձ: Սա շատ հետաքրքիր առաջարկ էր ինձ համար: Իրականում սպորտն ինձանից հեռու չէ, ես ամեն օր մարզվում եմ տարբեր մարզաձևերով: Ես ինձ նաև ռինգում էի ուզում տեսնել և ես տեսա (ժպտում է)»,- ասաց Լիլին:

Դերասանուհու խոսքով՝ սպորտ իր համար երջանկության գրավականներից մեկն է:

«Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց սպորտի: Պրոֆեսիոնալ մարզաձևով, ցավոք սրտի, չեմ զբաղվել, բայց միշտ կրկնում եմ այն խոսքը, որ իմ մեջ մահացավ օլիմպիական չեմպիոն կամ պրոֆեսիոնալ մարզիկ: Չեմ կարծում, որ այս տարիքում կկարողանամ ինչ-որ բանի հասնել: Եթե հնարավորություն լինի ցանկանում եմ վերսկսել ձիասպորտի դասընթացները»,- եզրափակեց Լիլին:

Մելինե Տոնոյան

Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելու