Զախարովան Լեհաստանին կոչ է արել այլեւս կեղտաջրեր չլցնել Մոսկվայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն ժամանակն է, որ Վարշավան դադարի կեղտաջրեր թափել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան նշել է, որ Մոսկվան Վարշավայի մասին խոսում է միայն երբ որոշակի թեմաներ կան՝ օրինակ սահմանահատմանը առնչվող խնդրահարույց հարցեր։ «Մենք Լեհաստանի մասին նաեւ խոսում ենք արտգործնախարարությունների գծով շփումների ժամանակ»,- հավելել է նա։ «Իսկ միակ բանը, որ մենք ենք լսում Լեհաստանից ամեն շաբաթ՝ հերթական կեղտաջրերն են մեր հասցեին,- շեշտել է դիվանագետը,- Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն դրանք վատացնողը մենք չենք եղել»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



