Երևանի ևս հինգ ավտոբուսներում տեղադրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վերելակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ևս հինգ ավտոբուսներում տեղադրվել են հատուկ վերելակներ, որոնք հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հեշտությամբ բարձրանալ և հարմարվել ավտոբուսների ներսում:
«Վերջին երեք տարում Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հավասարապես օգտվել հասարակական տրանսպորտից: Այս տարիներին ավտոբուսներում տեղադրվել են 25 վերալակ: Ներկայումս 7 երթուղիներում տեղադրված են այսպիսի վերելակներ: Դրանք են՝ 3, 13, 14, 20, 22, 35, 33 և 41 համարի ավտոբուսները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետարան «տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշեց, որ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
«Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսում ենք նմանատիպ վերելակներ տեղադրել նաև մյուս տարի»,- եզրափակեց Նավասարդյանը:



