Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննարկվել են թափառող կենդանիների հետ կապված խնդիրների կարգավորմանն առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր:

Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50, այդ թվում ինչպես խոշոր, այնպես էլ բնակչության քանակով ու տարածքով Երևանին նման քաղաքների, նաև տարբեր կազմակերպությունների կողմից թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային փորձը: Կիրառվող մոտեցումների հիման վրա կազմվել է նաև հաջորդ տարվա ծրագրի փաթեթը, որը ևս ներկայացվել է հանդիպման մասնակիցներին: 
«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ լսելու ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս առումով պետք է ընդգծեմ, որ գնումների գործընթացն այսօր արդեն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է ընձեռում, որ մրցույթին մասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ: Այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը՝ գործընթացում միջազգային փորձի ներդրման և ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա լուծելու մեր քաղաքի համար արդիական ու մեր համաքաղաքացիներին անհանգստացնող այս խնդիրը», - ընդգծել է Դավիթ Օհանյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչները, արձանագրելով վերջին երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև համատեղ կատարված աշխատանքների դրական տեղաշարժը, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Առաջնահերթ է դիտարկվել, մասնավորապես, կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորման հարցը: Թափառող շների խնդրի մասով էլ առաջարկվել է Երևանի քաղաքապետի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա տանել համագործակցության՝ արդեն կոնկրետ առաջարկներով համատեղ աշխատանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թափառող շների ստերջացման ու վնասազերծման վերաբերյալ հարցեր:
Կարևորելով համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձի տեղայնացումը՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում քննարկել միջազգային կառույցների ներգրավման հնարավորությունները և համատեղ մշակել աշխատանքների իրագործման ծրագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ին