Ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ լեգենդար Սարգիս Հովսեփյանին, Հենրիկ Մխիթարյանին նման բարձրագոչ գնահատականների արժանացնեն
ԲԼՈԳՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվամիջոցները գրում են, որ լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Բան չունեմ ասելու, բարի, թող ղեկավարի, բարով ղեկավարի և թող հաջողությունների հասնի: Բայց չեմ հասկանում՝ նա ե՞րբ և ինչպե՞ս դարձավ լեգենդար… Ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ լեգենդար Սարգիս Հովսեփյանին, Հենրիկ Մխիթարյանին, ովքեր առավել քան արժանի են, նման բարձրագոչ գնահատականների արժանացնեն:
Լեգենդա՞ր… Լեգենդար ֆուտբոլիստները միայն «Արարատ-73»-ի թիմն էր, որն էլ այն ժամանակվա մեր ֆուտբոլի մի ուրույն հավաքական էր…
Բոլորն անխտիր՝ անկրկնելի ու տաղանդավոր… Եվ պետք է վերջապես բարձր պահել նման գնահատականների արժեքը…
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



