Երեքշաբաթյա ժամկետում ՀՀ վարչապետին կներկայացվի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն:
«Մասնավորապես, ներկայացնել տրված թույլտվություններն ըստ հանքավայրի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրան համապատասխան մոտեցումները: Հանձնարարականի իմաստը, կարծում եմ պարզ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



