Երևան, 29.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրեք Ձեր մանդալան (մոգական նկար), ուշադրությամբ զննեք այն, և ամեն ինչ կփոխվի

ԼԱՅՖ

168.am–ը գրում է.

Մանդալան մոգական նկար է, որը բուդդայականներն օգտագործում են իրենց գիտակցության մեջ պրոբլեմների վերացման համար: Եթե Ձեզ տանջում է ինչ-որ կպչուն միտք, Դուք կարող եք ազատվել դրանից` ուշադիր դիտելով անհրաժեշտ մանդալան: Որպես կանոն՝ դրա չգիտակցված ընտրությունը վկայում է գիտակցության մեջ կամ մարմնի էներգետիկ ալիքներում դժվարությունների առկայությունը:

Փակեք աչքերը: 3 անգամ խորը շնչեք: Բացեք աչքերը: Նայեք այս պատկերներին: Ո՞ր մանդալան և համապատասխան թիվը Դուք առաջին հերթին կնկարեիք: Հիմա ուղղակի մի քանի վայրկյան կամ նույնիսկ րոպե նայեք ընտրված պատկերի կենտրոնին: 

1. Ներդաշնակություն

Գտնվում է ոգու էլեմենտի ղեկավարության ներքո: Ինի և Յանի` կանացի և տղամարդկային էներգիայի իդեալական հավասարակշռություն: Ներկայացնում է բոլոր էլեմենտների իդեալական փոխազդեցություն:

Այս մանդալան իր մեջ է պահում Կարապի էներգիայի ոգին: Նա իր մեջ է կրում կարապային գեղանի կանացիություն` հակադրված նրա պաշտպանական տղամարդկային ուժին: Այն հիշեցնում է մեծ հոգում հավասարակշռության անհրաժեշտության մասին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կցանկանա ուղղել Ձեր ամբողջ ուշադրությունը մարմնի, բանականության և հոգու միջև մեծ ներդաշնակության ստեղծման վրա:

2. Ապաքինում

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Սա իսկական աճպարարություն է Ձեր ապաքինման համար:

Այս մանդալան իր մեջ է պահում Գորտի ոգին: Այն իր մեջ կրում է խորը մաքրող էներգիա և հիշեցնում է մեզ այն մասին, որ առողջանալու համար մենք պետք է «զգանք» բոլոր մակարդակներում` ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր:

Քննելով այս մանդալան` Ձեր ոգին կխնդրի Ձեզ ավելի քիչ ուշադրություն դարձնել հետևանքների վրա և կենտրոնացնել էներգիան տվյալ իրավիճակը հասկանալու և ընդունելու վրա:

3. Ինտուիցիա

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Այս մանդալան իր մեջ պահում է Բվի ոգին: Այն տալիս է Բվի տեսողություն և կարողություն՝ ամենափոքր լույսը մթության մեջ գտնելու համար: Նա իրեն լավ գիտի և բնազդի մակարդակով հասկանում է, թե երբ է ճիշտ միաձուլվել շրջակա միջավայրի հետ, իսկ երբ պետք է հարձակվել նրա վրա, ինչ ուզում է:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հավատալ, լսել և բաց մնալ:

4. Տեսիլք

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Ձեր կյանքի գլխավոր նպատակների հարցում պարզություն է մտցնում Ձեր մտադրությունների մեջ, օգնում է բացահայտել Ձեր իսկական կոչումը:

Այս մանդալան իր մեջ է պահում Սպիտակ Վագրի ոգին: Այն պարզություն է մտցնում Ձեր տեսողության մեջ և լայնացնում է Ձեր հասկացողությունը:

Քննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի տեսանելի դարձնել Ձեր ապագան: Ձեր առջև դրեք պարզ նպատակներ, և ինչքան շատ Ձեզ տեսնեք լավ կյանք ապրելիս, այնքան շուտ նպատակները կդառնան իրականություն:

5. Ներում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է այն բանի, որ մեր բոլոր զգացմունքները, սերը և վախերը գնում են դեպի նույն կետը:

Այս մանդալան իր մեջ է պահում Շան ոգին: Այն իր մեջ կրում է անվերապահ ընկերության և հավատարմության խորը զգացմունք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ պրոբլեմներից գլուխ հանել: Հենց որ Դուք ինչ-որ մեկին ներեք, ով Ձեզ ցավ է պատճառել, եթե նույնիսկ դա հենց Դուք եք եղել, կսկսվի Ձեր առողջացումը:

6. Շփում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է բոլոր տեսակի լեզուների, բնավոր և գրավոր նշանների:

Այս մանդալան իր մեջ պահում է Կետի ոգին: Օգնում է չմոռանալ իր մեջ խորանալը և խոսել իսկական «ես»-ի հետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հիշել այն մասին, ինչ ասվել է, և այն մասին, ինչ չի ասվել: Երբ Ձեր խոսքերը մաքուր սրտից են բխում, Դուք անպայման լավ արդյունքների կհասնեք:

7. Երևակայություն

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Ստեղծագործելու հնարավորության սիմվոլն է:

Այս մանդալան իր մեջ պահում է Ճպուռի ոգին: Այն օգնում է գտնել նոր հնարավորություններ և հաճույքներ` մեծ էնտուզիազմով և կրեատիվ էներգիայով:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ դադարեցնել չափից շատ անհանգստանալ և ազատ թողնել երևակայությունը: Բավարար է դուրս գալ ենթագիտակցականից, որպեսզի գտնեք Ձեր իսկական կոչումը և կյանքի ուղին: Հետևեք նրան, ինչը Ձեզ դուր է գալիս, այլ ոչ թե նրան, ինչից վախենում եք:

8. Սեր

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիրո վրա կենտրոնանալու սիմվոլն է: Այս մանդալան իր մեջ է պահում Ջրաձիուկի ոգին: Այն իր մեջ կրում է բարի մտադրություններ, դաստիարակություն, կապվածություն նրանց հետ, ում սիրում է: Հիշեցնում է, որ միշտ արժե ցույց տալ սերը մեր կեսերի հանդեպ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի ներքուստ վերականգնվել: Դուք պետք է առաջին հերթին սիրեք ինքներդ Ձեզ:

9. Կարեկցանք

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Միասին նրանք բաժանում են միակ ճանապարհը, նույնիսկ ծանր իրավիճակներում նրանք անում են այն, ինչ սիրտը ճիշտ է համարում:

Այս մանդալան իր մեջ է պահում Փղի ոգին: Այն հիշեցնում է, որ պետք է պայքարել նրա համար, ինչին իսկապես հավատում ենք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ նայել սրտի մեջ: Եղեք ավելի փափուկ և ազատվեք ամբողջ բացասականից, որպեսզի գործեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում:

10. Ուժ

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ներքին ուժի կարիք: Այս մանդալան իր մեջ է պահում Արծվի ոգին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ բարձրացնել քաջությունը նոր մակարդակի վրա, նայել պրոբլեմներին այլ անկյունից, կենտրոնանալ նպատակների վրա և խիզախությամբ անել այն ամենը, ինչ պահանջվում է:

11. Ոգեշնչում

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ձգտումների 9 ստեղծագործության միացում: Այս մանդալան իր մեջ է պահում Սիրամարգի ոգին: Իր մեջ կրում է նրա գեղեցկությունը և հպարտության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ ուշադրություն դարձնել գեղեցկության վրա, որը շրջապատում է Ձեզ: Վստահեք Ձեզ և հպարտ կանգնեք` ցուցադրելով Ձեր տաղանդները, և ոգեշնչեք դրանով ուրիշներին, ինչպես նաև ինքներդ Ձեզ:

12. Պաշտպանություն

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` և մարտական, և դաստիարակված գծեր: Այս մանդալան իր մեջ է պահում Արջի ոգին: Իր մեջ պահում է պաշտպանական էությունը, կանգնած է ամուր ոտքերի վրա, անում է այնպես, որպեսզի իր ներկայությունը նկատելի լինի: Միշտ վստահեք բնազդներին, լսեք՝ ինչի մասին է խոսում Ձեր սիրտը: Պաշտպանեք Ձեր սիրտը և միշտ իմացեք, երբ պետք է պայքարել նրա համար:

13. Վճռականություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` ելնել ներսից, կանգնել բարձր` գրավելով ուշադրություն: Այս մանդալան իր մեջ պահում է Առյուծի ոգին: Իր մեջ կրում է վառվող գերակշռող էներգիան և հպարտության զգացողությունը` միշտ մնալով առավել խարիզմատիկ և միշտ վերևում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի փնտրել հնարավորություններ և գործել: Եղեք ինքներդ Ձեր լիդերը, գտեք սեփական հպարտությունը:

14. Մոտիվացիա

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` կենտրոնանալու հնարավորություն և համառություն: Այս մանդալան իր մեջ է պահում Ձիու ոգին: Իր մեջ է կրում նրա անսահման էներգիան, նպատակաուղղվածությունը և գեղեցիկ ուժը` ազատության զգացողության հետ միասին:

Զննելով այս մանդալան` Ձեր հոգին կհուշի Ձեզ գործել, կանգնեցնել սեփական հուշարձանը: Հատիկները, որոնք տնկել եք, կարիք ունեն լրացուցիչ պարարտացման, որպեսզի Դուք կարողանաք առաջ շարժվել և աջակցել ներքին մղումներին և ամբիցիաներին:

15. Փոխակերպություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` շարժում ներսից, նոր կենսական ուժեր: Այս մանդալան իր մեջ է պահում Օձի ոգին: Իր մեջ կրում է նրա զգացմունքայնությունը, ճկունությունը, հնից ազատվելու և նորին պատրաստվելու ընդունակությունը:

Հիշեցնում է վերականգնել ինչքան հնարավոր է շատ էներգիա` բարդ խնդիրներ լուծելուց առաջ:

Զննելով այս մանդալան` Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական ներքին կրակի հետ և հանգիստ վերածել այն նոր լույսի: Նոր մեծ բաներ ապագայում անելու համար սկզբում անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը մեզ հետ է քաշում:

16. Հնարավորություն

Ղեկավարվում է կրակի էլեմենտով: Սիմվոլը` բազմաթիվ քայլեր առաջ, որոնք կարելի է անել մեկ տեղից: Այս մանդալան իր մեջ է պահում Փայտփորիկի ոգին: Իր մեջ է կրում նրա լավատեսական և նպատակաուղղված տրամադրությունը, սովորականում լիություն փնտրելը: Հիշեցնում է շարունակել թակել դռները՝ հույսով, որ ճիշտ դուռը կբացվի և կհայտնվի հիանալին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեր ինչպես օգտագործել օրը: Եթե Դուք նույնիսկ չեք զգում, որ մեծ հնարավորություն ունեք, ժամանակն է ինքնուրույն դրանք ստեղծել: Փնտրեք ներսում, որպեսզի հասկանաք, թե ինչ է Ձեզ պետք:

17. Ստեղծագործում

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կրեատիվ մտքերի ծաղկում: Այս մանդալան իր մեջ է պահում Օրանգուտանի ոգին: Այն կրում է իր մեջ նրա հողին կպած կենտրոնը, նրա աշխատելու կարողությունը և հնարավորությունը ոչ միայն՝ կենդանի մնալու, այլև՝ ծաղկելու համար: Հիշեցնում է, որ պետք է առավելագույնս լինել հնարամիտ և արդյունավետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական կրեատիվ կողմի հետ: Դաստիարակեք Ձեր ինքնարտահայման ընդունակությունը, թույլ տվեք Ձեր հոգուն պատմել Ձեր պատմությունը ցանկացած միջոցով` պար, գրականություն, երաժշտություն, արվեստ, և այլն:

18. Երախտագիտություն

Ղեկավարվում է հողի էլեմենտով: Սիմվոլն է այն ամենի, ինչի վրա Դուք աշխատել և աշխատում եք միատեղ: Այս մանդալան իր մեջ է պահում Ցլի ոգին: Կրում է իր մեջ նրա ուժեղ ոգին և խորը կապն ու հարգանքը հողերի նկատմամբ, որոնք նա գերազանց գիտի: Հիշեցնում է այն մասին, որ պետք է լինել հնազանդ, ապրել` չմտածելով վիճակի մասին, և գիտակցել իր տեղը տիեզերքի կյանքում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ լուսանկարել Ձեր կյանքը և ինքներդ Ձեզ հարց տալ, թե ինչի համար եք Դուք երախտապարտ:

19. Բնազդ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` նպատակաուղղվածություն: Այս մանդալան իր մեջ պահպանում է Շնաձկան ոգին: Այն կրում է իր մեջ նրա պրիմիտիվ պատկերացումները շրջակա միջավայրի մասին և նրա ուժեղ նպատակաուղղվածությունը: Այն հիշեցնում է հավատալ ինքներս մեզ և ցույց չտալ մեր թույլ կողմերը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ փոխել նպատակը: Ժամանակն է վերացնել բոլոր ավելորդ աղմուկները և կենտրոնանալ իրական մտադրությունների վրա:

20. Կապ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կյանք և խորը արմատներ: Այս մանդալան իր մեջ պահպանում է Գայլի ոգին: Այն իր մեջ կրում է նրա բնազդային

իմաստությունը: Այն հիշեցնում է չմոռանալ, որ մենք միասին ենք աշխատում, և, որ մենք մեր սեփական դերերն ենք խաղում, որոնք պահպանում են հավասարակշռությունը և մեր միասնության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ վերամիավորվել բնության հետ: Ժամանակն է դիմել ենթագիտակցությանը, որպեսզի վերակառուցեք բնական իմաստությունը: Բոկոտն կանգնեք հողի վրա, զգացեք՝ ինչպես եք Ձեզ զգում բնությանը մոտիկ և ինչքան ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ:

«Հանես» փոթորկի պատճառով Ֆինլանդիայի էլեկտրացանցում ռեկորդային խափանում է գրանցվել ԱՄՆ-ում 38 մլն մարդ ձնաբքի նախազգուշացում է ստացել․ հետաձգվել է ավելի քան 3500 չվերթ Գլուխը խառը, բայց սիրտը մաքուր․ Մկրտիչ Արզումանյան Ֆլորիդայում մեկնարկել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը Լուկաշենկոն վնասվածք է ստացել հոկեյի խաղի ժամանակ Դոհայում ավարտվել է 2025 թ. աշխարհի արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հայ մարզիկների արդյունքները Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Պուտինն ու Թրամփը կրկին հեռախոսազրույց կունենան Ինձ համար, որպես կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, բոլորը հավասար են օրենքի առաջ․ Միրզոյանը՝ հոգևորականների ձերբակալության մասին Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Կամ մենք պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ մենք չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել․ Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին Ավելի լավ է ինձ ոչ ոքի հետ չհամեմատել. Յամալը՝ Globe Soccer Awards-ի վարկածով «Տարվա լավագույն հարձակվող» մրցանակը ստանալու մասին Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Հրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող Էլեն Բադալյանին Երկկողմ բանակցություններից հետո Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց կունենան եվրոպական առաջնորդների հետ Կարևոր չէ՝ ով ես դու, օրենքը պետք է բոլորին նույն կերպ ծածկի. Արման Թաթոյան ԱՄՆ-ում մահացել է մորմոնների առաջնորդ Ջեֆրի Հոլանդը Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հարյուրավոր չվերթեր են հետաձգվել ու չեղարկվել ՀՀ-ն պահպանում է ռուսաստանցիների շրջանում պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակը Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 1 զnհ, 3 վիրավոր Globe Soccer Awards. հայտնի է 2025-ի լավագույն մարզիչը Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ այսօրվա հանդիպումից առաջ․ Թրամփ «Նապոլին» հաղթեց «Կրեմոնեզեին» Ժամը 21:00-ի դրությամբ՝ Հանրապետությունում մի շարք ավտոճանապարհներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համար Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը․ միացի՛ր մեզ․ «Մեր ձևով»«Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավnրներ Ժամը 19:30-ի դրությամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Երևանի Ազատ Շերենցի փողոցում այրվել է տնակ Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել «Միլանը» վստահ հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ Զանգակատուն գյուղում բուք է. 8 համայնքներում ձյուն է տեղում Թրամփն ու Զելենսկին Ֆլորիդայի հանդիպմանը կբախվեն լուրջ տարաձայնությունների կարևորագույն հարցերի շուրջ Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Չինաստանում թռիչք է կատարել աշխարհում առաջին վեց տոննանոց կոնվերտոպլանը Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մահացել է Հրայր Թովմասյանի հայրը Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Զանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար․ Էդմոն Մարուքյան «Ցրվենա Զվեզդան» պատրաստ է այս ձմռանը վաճառել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին