Աֆղանստանում անհայտ անձը սպանել է երկու ամերիկացիների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանյան բանակի զինվորի համազգեստ հագած անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմակայանի տարածքի հարեւանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականների՝ ռազմական ու քաղաքացիական ծառայողների, հայտնում է BBC–ն։
Եվս երեք ամերիկացիներ վիրավորում են ստացել՝ մեկ զինվորական ու երկու քաղծառայող։ Զինվորաները պատասխան կրակ են բացել ու սպանել հարձակվողին։
Աֆղանստանի ՊՆ տվյալներով, Քաբուլում ռազմակայանի վրա հարձակումը առավոտյան ժամը 11-ին է եղել։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոնտինգենտի կազմում մոտ 13 հազար մարդ կա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



