Սկսվել Է զինյալների դուրսբերումը Դամասկոսից հարավային արվարձանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրմատական զինված խմբավորումների անդամների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ միասին հեռացել Է Դամասկոսից հարավի Մուադամիա արվարձանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին, ընդամենն այդ արվարձանից դուրս Է բերվելու 620 զինյալ:
Նրանք բոլորն Էլ հրաժարվել են հանձնվել իշխանություններին եւ ավտոբուսներով ուղարկվելու են Սիրիայի հյուսիսի Իդլիբի նահանգ (Դամասկոսից 320 կիլոմետր հեռավորության վրա), որը մնում Է անօրինական կազմավորումների հսկողության տակ:
Զինյալների դուրսբերումն իրականացվում Է Դամասկոսի հարավային արվարձանում տեղային հաշտության վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



