Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղիղ 60 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին ու հույներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ 60 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում, թալանում եւ բռնաբարում էին հայերին եւ հույներին:  Իսկ պետությունը հանգիստ հետեւում էր իր կազմակերպածին:

Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը եւ թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը մաքրեն ազգային փոքրամասնություններից` հույներից եւ հայերից:

Թուրք խուժանին, իրենց արյունոտ գործն սկսելու համար առիթ էր պետք, եւ այդ առիթն էլ ստեղծեցին: Հունական կառավարության կողմից  Սալոնիկում թուրքերին նվիրաբերած  «Աթաթուրքի տուն թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել, առիթ հանդիսացավ թուրքերի համար: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե հույները Աթաթուրքի տան մեջ ռումբ են պայթեցրել: Վարչապետի մտերիմներից մեկի կողմից հրատարակվող Istanbul Ekspres-ը կեսօրից հետո զարմանալի արագությամբ, հասցրեց մոտ 300 հազար տպաքանակով համար հրատարակել, որը պետության կողմից ստեղծված եւ հովանավորվող «Կիպրոսը թուրք է» միության անդամները բաժանեցին ժողովրդի մեջ:

Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանավորածի: Հայերի, հույների եւ մյուս ազգային փոքրամասնությունների տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նշագրել էին` հեշտությամբ ջարդելու ու թալանելու համար:

Թուրքերի վայրագությունների ընթացքում սպանվել էր 16 հոգի, որոնցից երեքը հայտնաբերվել էին պարկի մեջ այրված: Վիրավորվել էին 500-ից ավել քրիստոնյաներ:  Ընդհանուր հաշվով` թալանի էր ենթարկվել 4214 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 26 դպրոց եւ այլ հաստատություններ:

Հաստատելու համար, որ այս զանգվածային ջարդերը կազմակերպված են եղել թուրքական պետության կողմից, ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշվում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթյունը կազմակերպած Օքթայ Էնգինը, Հունաստանում պայթյունը կազմակերպելու համար մեկ տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել եւ տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ սկսվել է իր  կարիերայում աննախադեպ վերելքը (նախ, Թուրքիայի կարեւորագույն շրջաններից մեկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ):  1971-ին Օքթայը դառնում է Անվտանգության վարչության պետ եւ 7 տարի պաշտոնավարում: Իսկ 1991-ին նշանակվում է Նեւշեհիրի նահանգապետ:

ԱՄՆ-ի Ստամբուլում հյուպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե ականատես է եղել, որ թուրքական ոստիկանությունը ոչինչ չէր անում կանխելու վայրագությունները:

1955-ի ջարդերից տարիներ հետո, Թուրքիայի հատուկ նշանակության զինուժերի նախկին պետ Սաբրի Յիրմիբեշօղլուն նշել է, թե 1955-ի սեպտեմբերի 6-7-ը հատուկ նշանակության զինուժերի գործն էր, որը հրաշալի կազմակերպվել էր:

Իսկ վերջում հիշեցնենք Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարի մի առիթով ասված խոսքը. «Եթե հայերը եւ հույները Թուքիայում մնային, արդյոք. մենք այսպիսի ազգային պետություն կլինեի՞նք»:

Անդրանիկ Իսպիրյան

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՀորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում է Ալիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն ԳրիգորյանՀունիսի 10-ին սպա է մաhացել. նախաձեռնվել է քրեական վարույթ «Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԻնքնակործանման տանող ճանապարհը սա է․ իմացիր ավելինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինԱյսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Հորդանանը հայտնել է Իրանի տարածքից արձակված 20 hրթիռի վնաuազերծման մասին 17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանՀայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում Կիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Կառավարության աջակցությունը՝ միրգ վաճառողներին․ ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դ․Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Նոր տեղեկություն՝ գազի գնի վերաբերյալԱշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրԿոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ) Գիշերը Կրասնոդարում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»