Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիպրոս այցելության ընթացքում Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանն այցելել է Կիպրոսի հոգեւոր պետ ամենապատիվ Տ. Խրիսոսթոմոս Բ. Արքեպիսկոպոսին` փոխանցելու Արամ Ա. Կաթողիկոսի ողջույնները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ` ՆարեÕ ¯ Սրբազանը Խրիսոսթոմոս Արքեպիսկոպոսի հետ քննարկել է Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի համաժողովի եւ Կիպրոսի հայ գաղութի հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին Կիպրոսի Արքեպիսկոպոսը հայտնել է, որ Կիպրոսի եկեղեցու համար կարեւոր է պատմական համագործակցության շարունակությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ` միասնաբար հաղթահարելու ներկա տագնապալից օրերը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



