Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ նախագահը պարգեւատրեց ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներին եւ ուսանողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին նախագահական նստավայրում պարգեւատրեց ՏՏ բնագավառում լավագույն ցուցանիշներ արձանագրած ուսանողներին ու աշակերտներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւ»-ին արժանացան 28 լավագույն ուսանող ու 15 աշակերտ` 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից:

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ պարգեւներ հանձնելը նախագահի հաճելի պարտականություններից մեկն է: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի համար կարեւոր եւ հեղինակային է: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ մրցանակակիրներին կոչ անելով լինել նախաձեռնող, համարձակ եւ համառ կրթության մեջ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարեւորեց ավագ դպրոցներում անցկացվող պիլոտային ծրագիրը, որով հանրապետության արդեն 10 ավագ դպրոցներում որպես պարտադիր առարկաներ ներառվել են  «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները: «Կարծում եմ, մինչեւ 2025 թվականը այս ծրագիրը կգործի հանրապետության բոլոր ավագ դպրոցներում: Այս ամենի արդյունքում մենք կունենանք որակյալ կադրեր աշխատաշուկայում», -ասաց նա:

«Սինոփսիսի» նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանի խոսքով` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարեւորներից մեկը: «ՏՏ ոլորտում կրթության համար կարեւորում եմ  մեր ընկերության դերը Հայաստանում»,-հավելեց Չի-Ֆուն Չանը:

ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը հիմնվել է ՀՀ նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ: Նախագահի կրթական պարգեւը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի եւ բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են հասարակական ծրագրերում: 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ