Իրաքը ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին F-16-ի օգնությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի ռազմաօդային ուժերն առաջին օդային գործողությունն են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնին:
Ավիահարվածներում օգտագործվել են ամերիկյան արտադրության F-16 կործանիչները:
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքի խոսքով՝ իրենք գոհ են, որ «Իրաքի ռազմաօդային ուժերը հաջողությամբ կիրառել են առավել առաջադեմ տեխնոլոգիաներով ինքնաթիռներ ՝ ԻՊ ոչնչացման միջազգային արշավի շրջանակում:
Նշվում է, որ ռազմական օդանավերի մատակարարումը Իրաք շարունակվում է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



