Մոուրինյոն խոսել է «Լիվերպուլ»-ի հետ խաղի մասին
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Լիվերպուլ»-ի հետ խաղին:
«Եթե մեզ հաջողվեր գոլի հեղինակ դառնալ, ապա խաղի ելքը վճռված կլիներ, սակայն պետք է առավել լավ գործել առաջին գծում: Իմ կարծիքով, շատ ավելի ակտիվ պիտի գործեր Պոգբան, իսկ Զլատանը պետք է գոլ խփեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մոուրինյոն:
Չնայած հաշվի մեջ առաջ անցնելու երկու թիմերի ունեցած բազում հնարավորություններին, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր՝ թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



