Քիմ Քարդաշյանը վերադառնում է. հայուհու սոցիալական օգտահաշիվները սկսել են աշխատել
ԼԱՅՖՔիմ Քարդաշյանը համացանց է վերադառնում, իհարկե՝ անուղղակի: Ռեալիթի շոուի 35-ամյա աստղի օգնականը Սթեֆանի Շեփերդը հայուհու kimkardashianwest.com կայքում հայտարարել է, որ Քիմը հանգստի կարիք ունի, իսկ համացանցային նրա օգտահաշիվներով ինքը կզբաղվի՝ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի օգնությամբ:

Սթեֆանին նամակի լուսանկար է հրապարակել, որը գրված է իր ձեռագրով:

«Բարեկամներ, դուք բոլորդ նկատել եք, որ մենք որոշ ժամանակ Քիմի կայքում ոչինչ չէինք հրապարակում: Բայց մի անհանգստացեք, մինչ Քիմը կհանգստանա, իր ցանկությամբ կսկսենք նրա կայքով զբաղվել Քիմի անունից: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Շեփերդը:

Ի դեպ, Քիմի մյուս քույրերը վերադարձել են իրենց գործունեությանը. Քլոեն ներկայացրել է իր գիրքը, Քենդալը մասնակցել է բուտիկի բացմանը, Քայլին կրքոտ լուսանկարներ է հրապարակում:




