Աշխարհի ամենահարուստ դերասանուհիներից մեկին «բռնացրել են» հայտնի երգչուհու հետ համբուրվելիս
ԼԱՅՖՄեկ շաբաթ առաջ մենք հայտնել էինք Քրիստեն Ստյուարտի եւ երգչուհի St. Vincent–ի միջեւ սկսված սիրավեպի մասին։

Վերջինս, ի դեպ, երկար ժամանակ հանդիպում էր բրիտանացի մոդել Կառա Դելեւինի հետ։ Աղջիկներն անգամ նշանվել էին, սակայն շուտով հայտնի էր դարձել, որ նրանք բաժանվել են։

Իսկ երեկ «Աղջամուղջների» հերոսուհուն տեսել են 34-ամյա երգչուհու հետ։
26-ամյա դերասանուհին Նյու Յորքում St. Vincent–ի հետ ժամադրության էր գնացել։

Աղջիկները զբոսնել են ձեռք ձեռքի տված, հետո գնացել են սրճարան, որտեղ գինի են խմել եւ համբուրվել։





Աղջիկների սիրավեպը սկսվել էր վերջերս։



Հոկտեմբերին Էննին այցելել էր «Մի քանի կանայք» (Certain Women) ֆիլմի պրեմիերային, որում նրա նոր ընկերուհին խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Դրանից հետո աղջիկներին միասին էին տեսել Լոս Անջելեսում, իսկ հետո դերասանուհին այցելել էր St. Vincent–ի համերգին։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net



