Նախնական տվյալներով՝ անվտանգության աշխատակիցն ինքնասպանության փորձ է կատարել. Դավիթ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածն անվտանգության աշխատակիցներից է:NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իսկապես նման դեպք տեղի է ունեցել: Նա մեր աշխատակիցը չէ, այլ կառավարությունում պահպանություն իրականացնող կազմակերպության: Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է կատարել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է: Նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվում է:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



