Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք իսկական ընկերներ են. Վարդուհի Վարդանյանի քույրը` երգչուհու մահվան 10-րդ տարելիցին նվիրված համերգի մասին

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.

Ուղիղ տասը տարի առաջ` հոկտեմբերի 15-ին, Սեւան-Մարտունի ճանապարհին երգչուհի Վարդուհի Վարդանյանն ավտովթարի ենթարկվեց ու հեռացավ կյանքից` թողնել հզոր ձայնադարան, ջերմ հուշեր ու վառ անուն: Արդեն տասը տարի է անցել, ինչ երգչուհու ձայնը հնչում է մեզ ծանոթ երգերում, բայց շարունակում հուզել ու սիրվել:

Հոկտեմբերի 26-ին «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում» կկայանա«Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով՝  Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ ելույթ կունենան երգչուհու ընկերները:

Life.panorama.am-ը սիրված երգչուհու, ինչպես նաեւ սպասվելիք համերգի ու գլխավոր անակնկալի մասին խոսել է Վարդուհի Վարդնյանի քրոջ` Քրիստինա Վարդանյանի հետ:

«Վարդուհու ընկերները նրա մահվան առաջին իսկ օրից մեր կողքին են ու շատ շնորհակալ եմ, որ տասը տարի անց նրանք շարունակում են լինել մեր կողքին ու արդեն Վարդուհու որդու` Ռուբենի հետ ընկերություն անել: Ամեն տարի Վարդուհու ծննդյան օրը, մահվան օրը, կամ ուղղակի ընտանեկան հավաքույթներին Վարդուհու ընկերները, որոնք շատ-շատ են, մեր տանն են եղել ու դա մեզ համար շատ մեծ օգնություն ու ուժ է, էլ չասեմ, որ առաջին տարին գրեթե չկար մի օր, որ նրանք մեր տանը չլինեին:Սրա համար, որպես քույր, պարզապես պետք է ասեմ `շնորհակալ եմ, ես խոնարհվում եմ իրենց առաջ, նրանք իսկական ընկերներ են, որոնց նմանն այսօր դժվար կարելի է գտնել: Նրանք շարունակում են ընկերություն անել Վարդուհու հետ, իսկ դա միայն մեծահոգի մարդը կարող է»,- նշեց Քրիստինա Վարդանյանը:

Վարդուհի Վարդանյանի քույրը հայտնեց, որ հոկտեմբերի 26-ին սպասվելիք համերգին կկայանա Վարդուհի Վարդանյանի եւ Արման Աղաջանյանի տեսահոլովակի պրեմիերան.

«2005թ-ին Վարդուհին եւ Արման Աղաջանյանը ԱՄՆ-ում տեսահոլովակ էին նկարահանել, սակայն գրաֆիկական լուծումների պատճառով դրա թողարկումը ձգձգվեց, իսկ հետո էլ Վարդուհին չհասցրեց: Մոտ օրերս  ու նաեւ մենահամերգի օրը կկայանա նրանց «Երանի» կոչվող զուգերգի տեսահոլովակը, ինչի համար մենք բոլորս շատ ուրախ ենք. նշեմ, որ Արման Աղաջանյանը եւս հիմա Հայաստանում է: Ի դեպ` Վարդուհին այդ օրինակով շատ երգեր ու տեսանյութեր  ուներ, որոնք չհասցրեց հրապարակել, նման կատարում կա նաեւ Սոսո Պավլիաշվիլիի հետ, որը եւս ապագայում կթողարկենք: Մենք որոշեցինք, որ Վարդուհու ձայնագրությունները պարբերաբար կհանձնենք նրա երկրպագուներին»,- նշեց նա

Հետաքրքրվելով, թե Վարդուհու որդին` Ռուբենը, ինչո՞վ է զբաղվում եւ մայրիկին նվիրված համերգին բեմո՞ւմ, թե հանդիսատեսի շարքում կլինի, քանի որ հայտնի է` նա երաժշտական տվյալներ ունի, Քրիստինա Վարդանյանը նշեց.

«Այո, Ռուբենը երաժշտական տվյալներ ունի, սակայն այդ օրը նա կլինի հանդիսատեսի շարքում: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց համոզել նրան, որպեսզի երգի կամ գոնե նվագի այդ օրը: Ռուբենը հիմա 18 տարեկան է, սովորում է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Դիզայնի» ֆակուլտետում: Այսօր նա շարունակում է մեծ ու հասուն տղային հատուկ կերպով ընկերություն անել մայրիկի ընկերների հետ»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի