ԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել Սիրիայի իրադրության կապակցությամբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է Լյուքսեմբորգ՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստին:
«Այսօր ԵՄ-ի ոչ մի երկիր հանդես չի եկել Սիրիայի գծով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ, թեեւ բազմաթիվ հայտարարություններ են եղել ԶԼՄ-ներում»,-ասել Է նա:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր Է Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով ԵՄ-ում հանդես գալ նրա նկատմամբ պատժամիջոցները խստացնելու օգտին: Պատժամիջոցների թեման հոկտեմբերի 20-21-ին քննարկվելու Է Եվրախորհրդի նիստում:
Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալու Է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



